Գեւորգ Գրիգորյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին


Գեւորգ Գրիգորյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
Հունվար 5 23:37 2022

2021-ի աշնանը Գեւորգ Գրիգորյանն ինստագրամյան գրառմամբ տեղեկացրեց, որ իր սիրտը զբաղված է: Օրերս էլ, ինչպես հայտնի է դարձել, դերասանն ամուսնության առաջարկություն է արել Իդա Հովհաննիսյանին եւ դրական պատասխան է ստացել:

Գեւորգի հրապարակած նոր լուսանկարներում Իդայի մատնեմատն արդեն զարդարում է նշանադրության մատանին:

«Էղնիմ երկու կես, կեսս էղնի քեզ, կեսդ էղնիմ ես», - համատեղ լուսանկարները դերասանը հրապարակել է «Բամբիռ» խմբի «Էրկու կես» երգի տողերով: