Ղազախստանի տարածքում ինտերնետն անջատել են․ Ցուցարարները նաև զենքի խանութի վրա են հարձակվել


Ղազախստանի տարածքում ինտերնետն անջատել են․ Ցուցարարները նաև զենքի խանութի վրա են հարձակվել
Հունվար 5 16:50 2022

Ամբողջ Ղազախստանի տարածքում ինտերնետն անջատել են։ Այս մասին հայտնում է GlobalCheck-ը։

 

Նաև հայտնվում է, որ մասնավորապես Ալմաթայում, որտեղ ցույցեր են ընթանում, չի աշխատում նաև հեռախոսային կապը։

 

Նշենք, որ Ալմաթայում ցուցարարները նաև զենքի խանութի վրա են հարձակվել։ Այս մասին հայտնում է խանութի ինսթագրամյան էջը՝ հավելելով, որ ոստիկանություն չեն կարող ահազանգել, քանի որ կապ չկա։