Ղազախստանն իր մի շարք խոշոր քաղաքներում անկարգությունների հարցով չի դիմել Ռուսաստանի միջամտությանը: Կրեմլը դեմ է արտաքին միջամտությանը և կարծում է, որ երկրի իշխանություններն ինքնուրույն կհաղթահարեն ներքին խնդիրները: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ռիա Նովոստին:
«Համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները: Կարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի»,-նշել է Պեսկովը:










