Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ամենօրյա ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
«Եկավ 2022 թվականը՝ իր հետ բերելով նոր երազանքներով ապրելու ցանկություն։
Մի ամբողջ կյանք մենք կարող ենք պայքարել ու երազել, ու գիտեք՝ ինչն է հետաքրքիր, մենք չենք հոգնում պայքարելուց, չենք բողոքում, չենք հուսալքվում, չենք մեղադրում: Մենք պայքարում ենք, ու թվում է՝ ինչքան շատ ենք պայքարում, այնքան ավելի ենք մոտենում մեր երազանքի իրականացմանը: Ասում եմ երազանք, որովհետև այն շատ սիրուն է հնչում: Իրականում, երազանքն աստիճանաբար դառնում է նպատակ, բայց մեր մտքում այն միշտ երազանք է հնչում ու մինչ այն պահը, երբ ամեն բան արդեն իրականություն է դառնում:











