Չինացի գիտնականները բացահայտել են նռան կորիզների օգտակար հատկությունները


Չինացի գիտնականները բացահայտել են նռան կորիզների օգտակար հատկությունները
Հունվար 4 21:32 2022

Չինացի գիտնականները պնդում են, որ նռան կորիզները ծամելու ժամանակ միաժամանակ բերանի խոռոչը մաքրվում է բակտերիաներից։

Չինացի գիտնականները նռան սիրահարներին խորհուրդ են տվել դեն չգցել կորիզները։ Նրանք անսպասելի և օգտակար հատկություններ են հայտնաբերել։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն:

Ըստ WeChat հրատարակության՝ նռան օգտակար հատկությունները հայտնի են հազարամյակներ ի վեր։ Այս միրգը հարուստ է սննդարար նյութերով՝ պարունակում է մեծ քանակությամբ C և B վիտամիններ, օրգանական թթուներ, շաքարներ, սննդային մանրաթելեր և տարբեր միկրոտարրեր։

 
 

Բայց այս մրգի շատ սիրահարներ դեն են նետում կորիզները։ Մինչդեռ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նռան միջուկները պարունակում են պոլիֆենոլներ, վիտամիններ և տարբեր օրգանական թթուներ, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկություններ։ Ուստի, ի տարբերություն այլ մրգերի, նռան հատիկները կարելի է ուտել կորիզներով, քանի որ այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա, նպաստում է մարսողությանը և խթանում ախորժակը։

Չինացի գիտնականները պնդում են, որ նռան կորիզները ծամելու ժամանակ միաժամանակ բերանի խոռոչը մաքրվում է բակտերիաներից։

 

Ավելի լավ է օգտագործել փափուկ կորիզներով նռան տեսակները, որոնք սովորաբար բաց վարդագույն են: