Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավը եւ թագուհի Սիլվիա վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է թագավորական պալատի մամուլի ծառայությունը։
«Թագավորի եւ թագուհու մոտ, որոնք լիովին պատվաստվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երեք չափաբաժիններով, թեթեւ ախտանշաններ կան, նրանք իրենց լավ են զգում տվյալ հանգամանքներում», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ:
Թագավորական զույգը գտնվում է տանը մեկուսացման մեջ, ըստ գործող կանոնների: Ներկայումս փորձագետները հետեւում են վարակի շղթային:










