Թուրքիայի ՊՆ նախարարը խոսել է, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի մասին


Թուրքիայի ՊՆ նախարարը խոսել է, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի մասին
Հունվար 4 14:47 2022

Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ պետք է ընդունել Ալիևի առաջարկած խաղաղության առաջարկը, որից օգուտ կունենա նաև Հայաստանը։

 

Նրա խոսքերով, Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները կայունություն կապահովեն կովկասյան տարածաշրջանում։

 

Թուրք պաշտոնյան նշել է, որ Հայաստանն արդեն գնում է այդ ճանապարհով՝ գիտակցելով խաղաղության ու կայունության անհրաժեշտությունը։

 

Խոսելով Զանգեզուրյան միջանցքի մասին, նա հույս է հայտնել, որ այդ մասով հարցը կկարգավորվի։