Թուրքական «Pegasus»-ը հայտ է ներկայացրել Հայաստանի Քաղավիացիա Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու համար


Թուրքական «Pegasus»-ը հայտ է ներկայացրել Հայաստանի Քաղավիացիա Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու համար
Հունվար 4 12:08 2022

Թուրքական «Pegasus» ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ` Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

 

«Այո, թուրքական «Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով»,– ասել է նա։

 

Թե երբ կկայացվի որոշումը, Սոնա Հարությունյանը չի հստակեցրել` տեղեկացնելով, որ Քաղաքացիական ավիացիան ներկայում ուսումնասիրում է հայտը։