Կանաչ թեյի 7 առավելությունները


Կանաչ թեյի 7 առավելությունները
Հունվար 4 00:30 2022

Կանաչ թեյը համարվում է առողջության համար ամենաօգտակար ըմպելիքներից մեկը։ Ավելին, համարվում է, որ այն օգնում է նիհարել: Ավելի քան 30 տարվա փորձ ունեցող թեյի փորձագետ Քեթան Դեսաին խոսել է թեյի օգտագործման առավելությունների մասին։

 

«Կանաչ թեյը պատրաստվում է չօքսիդացված տերեւներից եւ թեյի ամենաքիչ մշակված տեսակներից է: Այդ իսկ պատճառով այն պարունակում է ամենաշատ հակաօքսիդանտներն ու օգտակար պոլիֆենոլները»,- ասել է Դեսաին:

Մասնագետը թվարկել է առողջության համար կանաչ թեյի հիմնական առավելությունները.

  • Ճարպեր այրելու հատկություններ՝ կատեխինների եւ կոֆեինի առկայության շնորհիվ։
  • Պաշտպանություն քաղցկեղի որոշ տեսակներից:
  • Վատ խոլեստերինի նվազում եւ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքար։
  • Արյան մեջ շաքարի մակարդակի նվազում 2-րդ տիպի շաքարախտով մարդկանց մոտ:
  • Բերանի խոռոչի վարակազրկում։
  • Օգնություն ուղեղի աշխատանքին, ներառյալ արձագանքման ժամանակը, տրամադրությունը եւ արտադրողականությունը:
  • Պաշտպանություն ոսկրային զանգվածի կորստից։

Հետազոտությունները հաստատում են, որ կանաչ թեյը կարող է դրական ազդեցություն ունենալ քաշի կորստի, լյարդի հիվանդության, 2-րդ տիպի շաքարախտի, Ալցհեյմերի հիվանդության եւ շատ այլ բաների վրա:

Սակայն պետք է նշել, որ թեյ խմելը, առանց սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության այլ փոփոխությունների, չի օգնի ոչ նիհարել, ոչ էլ առողջությունն ամրապնդել։