Կանադայում կատուները «գրավել» են ալեհավաքը և «կաթվածահար արել» համացանցը


Կանադայում կատուները «գրավել» են ալեհավաքը և «կաթվածահար արել» համացանցը
Հունվար 3 20:33 2022

Կանադայում ցրտահարված կատուները տաքանալու միջոց են գտել՝ ընտրելով Իլոն Մասկի Starlink արբանյակային ալեհավաքը։ Այս մասին Twitter-ում պատմել է տեղի բնակիչ Ահարոն Թեյլորը։

Համացանցի աշխատանքում ընդհատումներ են նկատել։
Հետաքննելով, թե ինչն է եղել պատճառը, Թեյլորը հայտնաբերել է իր ընտանի կենդանիներին, որոնք ձմռանը  տաքանում էին՝ նստելով ալեհավաք սարքի վրա:

«Starlink»-ը հիանալի էր աշխատում, քանի դեռ կատուները չէին հայտնաբերել, որ ափսեն ջերմություն է արձակում ցրտին»,- գրել է համացանցի օգտատերերից մեկը։