Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում. տեղացած ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար


Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում. տեղացած ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար
Հունվար 2 21:39 2022

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։

 

 

Տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։ 

Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։