Բավարիան առաջին անգամ պայմանագիր է կնքել հարավկորեացի ֆուտբոլիստի հետ


Բավարիան առաջին անգամ պայմանագիր է կնքել հարավկորեացի ֆուտբոլիստի հետ
Հունիս 30 19:49 2017

Մյունխենի «Բավարիան» առաջին անգամ պայմանագիր է կնքել հարավկորեացի ֆուտբոլիստի հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մյունխենյան ակումբը պայմանագիր է կնքել 17-ամյա հարձակվող Յոն Վու Չոնի հետ, ով «Ինչխոն Յունայթեդի» սան է: Վերջինիս պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Նորեկը «Բավարիային» կմիանա 2018 թվականի հունվարի 1-ին: Ֆուտբոլիստը Մյունխեն էր ժամանել ընտանիքի հետ, որից հետո անցել բուժզննում: