Ամանորին ընդառաջ Նազենի Հովհաննիսյանը մեկնել է Հայաստանից (լուսանկար)


Ամանորին ընդառաջ Նազենի Հովհաննիսյանը մեկնել է Հայաստանից (լուսանկար)
Դեկտեմբեր 30 23:05 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը տոներին ընդառաջ մեկնել է Հայաստանից` իր ձմեռային հանգիստը վայելելու արտերկրում:

Դերասանուհին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից, որում պատկերված է սպորտային հագուստով և ակնոցներով:

«Տարին «փակեցի» փաթաթվելով, գրկելով, ուժ տալով ու ստանալով...
Խոցված սրտին Սերն է միակ դեղը»,- լուսանկարին կից գրել է նա և խոստացել, որ շուտ կվերադառնա: