Չավուշօղլուն հայտնել է` երբ կհանդիպեն Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները


Չավուշօղլուն հայտնել է` երբ կհանդիպեն Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները
Դեկտեմբեր 30 22:32 2021

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

 

«Ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց սպասվում է, որ այն կկայանա հունվարին»,- ասել է Չավուշօղլուն 24 TV-ին տված հարցազրույցում։

 

 

 

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում:

 

Ինչպես հայտնի է, Հայաստանի հատուկ ներկայացուցիչը  հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։