Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ին


Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ին
Հունիս 30 17:15 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն ծննդյան օրվա կապակցությամբ:

Մխիթարյանը ներկա չի եղել թագուհու ծննդյան առթիվ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը, սակայն տեսաուղերձ է հղել` շնորհավորելով Եղիսաբեթ II-ին ծննդյան 91-րդ տարեդարձի կապակցությամբ:

Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926 թվականին: 1952 թվականից մինչ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին և պետության գլուխն է: