Սկանդալային բլոգեր Մագա Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ Ամանորն այնտեղ նշելու:
Նախքան թռիչքը Մագան սթորիներ էր հրապարակել, որոնցում ներկայացրել է, թե ինչպես են միջամտության շնորհիվ փոքրացնում մայրիկի քիթը և մեծացնում շուրթերը:
Ինչ խոսք, տպավորություն է, որ Մագան հանուն բարտերի պատրաստ է գրեթե ամեն ինչ տեսանյութով ցուցադրել, այդ թվում՝ սեփական մայրիկին նման գործողություն անելիս:
Նշենք, որ ավելի վաղ համացանցում մեծ քննարկման էր արժանացել Մագայի մայրիկի տեսանյութը, որում նա համբուրում էր շանը և մի ափսեից սնվում:










