Ուկրաինան անօրինական է համարում Ղրիմի բնակիչներին եւ նրա կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքներին Ռուսաստանի Դաշնության անձնագրերի տրամադրումը եւ չի ճանաչի դրանք: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշչուկը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք հասկանում ենք, որ դա անօրինական է, և մենք այդ մասին հայտարարել ենք։ Ուկրաինան չի ճանաչի այդ կերպ տրված Ռուսաստանի Դաշնության անձնագրերը։ Դա այն եղանակը չէ, որը նախատեսված է գործող ուկրաինական օրենսդրությամբ, եւ այն տեղի է ունենում միջազգային համաձայնագրերի խախտմամբ», - ասել է նա։










