Իրանը Կապանում հյուպատոսություն կբացի


Իրանը Կապանում հյուպատոսություն կբացի
Դեկտեմբեր 29 15:30 2021

Իրանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ սահմանամերձ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու մասին Իրանի ԱԳՆ առաջարկին: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Հենց Կապանի միջով է անցնում Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնական երթուղին, որ Իրանը կապում է ԵԱՏՄ հետ: