Ինչ տեսք ունի աշխարհի ամենաթանկ մեքենան և հայտնիներից ում է այն պատկանում


Ինչ տեսք ունի աշխարհի ամենաթանկ մեքենան և հայտնիներից ում է այն պատկանում
Դեկտեմբեր 28 21:52 2021

2021 թվականին Rolls-Royce-ը ներկայացրեց իր նոր արտադրանքը, որն անմիջապես դարձավ աշխարհի ամենաթանկ մեքենան։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Rolls-Royce-ի նոր մոդելը ստացել է Boat Tail անվանումը, արժեքը կազմում է շուրջ 28 միլիոն ԱՄՆ դոլար:

Նման գնի պատճառը մեքենայի յուրահատկությունն է (աշխարհում կա ընդամենը 3 այդպիսի կաբրիոլետ, որն ունի 1813 եզակի դետալ), ինչպես նաև նախագծային լուծումները։ 5,3 մետրանոց 3 մեքենաներից յուրաքանչյուրի նախագծման և արտադրության համար պահանջվել է 4 տարի. դրանք հավաքվել և ներկվել են ձեռքով:

Շատերին հետաքրքրում էր, թե ով է դառնալու Rolls-Royce Boat Tail-ի սեփականատերը։ Լրագրողներն արագ պարզել են, որ աշխարհի ամենաթանկ մեքենան պատկանում է հայտնի անձի, ավելի ճիշտ՝ հայտնի աստղային զույգի: Պարզվել է, որ առաջին Rolls-Royce Boat Tail-ի տերերը Բեյոնսեն և նրա ամուսին Ջեյ Զին են։ Աստղերի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը: