Հայաստանն Իսրայելում նոր դեսպան է նշանակել


Հայաստանն Իսրայելում նոր դեսպան է նշանակել
Դեկտեմբեր 28 19:32 2021

Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանը հետ էր կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։

«Երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջան»,– ասել էր ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը։

Նա նշել էր, որ Իսրայելի այս գործելաոճը անընդունելի է Հայաստանի համար, ինչի հետևանքով էլ Հայաստանը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։