Քըլըչի և Ռուբինյանի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում


Քըլըչի և Ռուբինյանի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում
Դեկտեմբեր 27 18:50 2021

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:

 

«Առաջին հանդիպումը կլինի Մոսկվայում: Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն: