Արտակարգ դեպք Մասիում. Ford Transit-ը վերածվել է մոխրակույտի. ժամանել են Մասիսի հրշեջներն ու տեղի ճանապարհային ոստիկանները


Արտակարգ դեպք Մասիում. Ford Transit-ը վերածվել է մոխրակույտի. ժամանել են Մասիսի հրշեջներն ու տեղի ճանապարհային ոստիկանները
Դեկտեմբեր 26 22:28 2021

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին. խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 17 փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն:   Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սարգիս Եգորյանն ու Միշա Հակոբյան, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:  

 

 

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Ford Tranist-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:   Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը:   Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: