Դե՛ ինչ, մոտենում է ամանորը, և բոլորը զբացված են ամանորյա ուտեստների պատրաստաման գործընթացով:
Իսկ դուք արդեն որո՞շել եք, որ աղցանն է գեղեցկացնելու ձեր սեղանը: Ջեզ ենք ներկայացնում «Օլիվյե» աղցանը, բայց այս անգամ սեղանին դնում ենք ո՛չ թե սովորական ափսեի մեջ լցնելով, այլ աղցանին տալիս ենք մկան տեսք: Վստա՛հ եղեք հյուրերը կգնահատեն ձեր յուրօրինակ աշխատանքը:
Աղցանի համար անհրաժեշտ է
- եփած կարտոֆիլ - 300 գ.
- խաշած ձու - 5
- եփած գազար - 150 գ.
- եփած տավարի միս - 500 գ.
- վարունգ - 300գ.
- կանաչ ոլոռ - 300գ.
- մայոնեզ - 150 գ.
- մի քիչ կանաչի
- աղ
- պղպեղ
Պատրաստման եղանակը.
- Բաղադրամասերն առանձին-առաձին մանրացնել, բոլորը խառնել աղցանամանի մեջ, աղ ու պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել մայոնեզ, մանրացրած կանաչին:
- Ափսեի մեջ լցնել աղցանը և նկարում պատկերվածի պես մկան տեսք տալ վրայից ավելացնել քերած պանիր, ձիթապտղից ձևավորել մկան քիթն ու բերանը, իսկ երշիկով՝ բեղիկները, ականջներն ու պոչը:










