«Բարի, խաղաղ կիրակի բոլորիս, եւ վերջապես արթնացում՝ բառիս բոլոր իմաստներով...»․ Նազենի Հովհաննիսյան


«Բարի, խաղաղ կիրակի բոլորիս, եւ վերջապես արթնացում՝ բառիս բոլոր իմաստներով...»․ Նազենի Հովհաննիսյան
Դեկտեմբեր 26 14:22 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է պուտավոր պրինտով զգեստ, որը համադրել է աքսեսուարների հետ․ մարգարտե վզնոցներ, գլխազարդ։ Նրա ալիքավոր հարդարված մազերը հավաքված են, իսկ նուրբ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։

«Բարի լույս եւ իհարկե բարի արթնացում առհասարակ գիշերը նորմալ քնած մարդկանց։

Այսօր՝ օրը կիրակի է)) դե ակնհայտ էր, հաշվի առնելով երեկվա աղմկոտ հարեւանային շաբաթը։

Իմ կիրակին՝ ինձ համար արդեն շատ թանկ դարձած մարդկանց հետ պատարագի գնալն է:

Անպայման հաղորդություն ստանալը (ուրեմն պիտի գնաք քաղցած, անգամ սուրճ չխմած, լինեք մկրտված, և ներկա լինեք պատարագի սկզբից՝ հետևաբար խոստովանությանն էլ մասնակցած)!!!

Բարի, խաղաղ կիրակի բոլորիս, եւ վերջապես արթնացում՝ բառիս բոլոր իմաստներով...

Հ.Գ. Գիշերները ուշ քնելը խախտում է նյարդային համակարգը, ու ազդում մտքի սթափության վրա:

Ի դեպ այս կիրակին 2021-ի վերջին կիրակին է», - գրել է Նազենին։