Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը


Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը
Դեկտեմբեր 25 20:47 2021

Այս կանայք միլիոնատերեր են. ոմանց գլխին ժառանգություն է ընկել, մյուսները տասնամյակներ շարունակ աշխատել են։ Ամեն դեպքում, ցանկում ներառված գործարար կանայք  զբաղեցրել են Forbes 2021 ցուցակի առաջին հորիզոնականները։

10. Այրիս Ֆոնտբոնա

 

Տարիք՝ 79

Երկիր՝ Չիլի 

Կարողություն՝ 23.3 մլրդ դոլար

2005 թվականին Այրիսը այրիացել ու ժառանգել է ամուսնու՝ Անդրոնիկո Լուկշիչի կարողությունը, որը վերջինը վաստակել էր խմիչքների և հանքարդյունաբերությունից:

scale 1200 1 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

9. Ջինա Ռայնհարթ

Տարիք՝ 67

Երկիր՝ Ավստրալիա 

Կարողություն՝ 23.6 մլրդ դոլար 

Ջինան համարվում է մայրցամաքի ամենահարուստ մարդը։ Նա ղեկավարում է հանքարդյունաբերական և գյուղատնտեսական Hancock Prospecting Group ընկերությունը, որը հիմնադրել է հայրը՝ Լանգ Հենքոկը շատ տարիներ առաջ: Եվ չնայած համաճարակի դժվարին ժամանակներին՝ Ռայնհարթը միայն ավելացրել է իր հարստությունը:

728x542 1 6cee39591efad7f24d366a5b7aeb8e43@1000x745 0xac120003 8116986831562662318 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

8. Սյուզաննա Քլաթեն

Տարիք՝ 59

Երկիր՝ Գերմանիա 

Կարողություն՝ 28.7 մլրդ դոլար 

Սյուզաննան միանշանակ շահել է համաճարակից և ավտոմեքենաների շուկայում առկա պակասից։ Նա մորից ժառանգել է BMW-ի բաժնետոմսերի 19.1%-ը։ Հաշվի առնելով, որ դրանց արժեքն աճել է 93%-ով, Քլաթենի բանկային հաշիվն օրեցօր ավելի է մեծանում:

9e166f3b 27f622d18c82be96bbf749ee6d6516cc 960x504 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

 

7. Յան Հույան

Տարիք՝ 40

Երկիր՝ Չինաստան

Կարողություն՝ 29.6 մլրդ դոլար 

Յանի հայրը աղջկան է ժառանգել իր անշարժ գույքի բիզնեսի 58%-ը, մասնավորապես՝ Country Garden Holdings-ի չինացի գլխավոր մշակողներից մեկը:

uM pJ4ZxUJE - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

6. Ժակլին Մարս 

Տարիք՝ 82

Երկիր՝ ԱՄՆ

Կարողություն՝ 31.1 մլրդ դոլար 

Այս կնոջ բախտը բերել է. նա ծնվել է ճիշտ ընտանիքում։ Ժակլինը Ջոն Ֆրենկ Մարսի թոռնուհին է, որի շնորհիվ մենք կարող ենք համտեսել M&M’s-ն ու Skittles-ը:  Mars Inc. ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին:

jacqueline marsnovyj razmer - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

5. Միրիամ Ադելսոն 

Տարիք՝ 76

 

Երկիր՝ ԱՄՆ

Կարողություն՝ 38.2 մլրդ դոլար 

Այս տարվա հունվարին Շելդոնի ամուսնու մահից հետո Միրիամը դարձել է Las Vegas Sands կազինո օպերատորի լիիրավ սեփականատերը: Իհարկե, համաճարակն արել է իր գործը, և բիզնեսը գրանցել է 1.69 միլիարդ դոլարի զուտ վնաս։ Ինչը, սակայն, չի խանգարել Միրիամին հայտնվել այս ցուցակում։ Ադելսոնը վշտանալու փոխարեն կենտրոնացել է Ասիայի կազինո շուկայի վրա և չի սխալվել:

1018316866 removebg preview - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

4. Ջուլիա Կոխ

Տարիք՝ 59

Երկիր՝ ԱՄՆ

Կարողություն՝ 46.4 մլրդ դոլար 

Ջուլիային և իր 3 երեխաներին են պատկանում իրենց ընտանեկան Koch Industries ընկերության բաժնետոմսերի 42%-ը, որը զբաղվում է նավթի վերամշակմամբ, քիմիական արդյունաբերությամբ, վերամշակմամբ և ներդրումներով։

scale 1200 960x673 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

3. ՄաքՔենզի Սքոթ 

Տարիք՝ 51

Երկիր՝ ԱՄՆ

Կարողություն՝ 53 մլրդ դոլար 

ՄաքՔենզին կարողացել է նախկին ամուսնուց քամել ամեն ինչ և նույնիսկ ավելին: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից ամուսնալուծվելու շնորհիվ նա ստացել է ընկերության բաժնետոմսերի քառորդ մասը: Անցյալ տարի ՄաքՔենզին 1.7 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը։

20bb363125beefba4de26efab061b698 967 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

2. Էլիս Ուոլթոն 

Տարիք՝ 72

Երկիր՝ ԱՄՆ

Կարողություն՝ 61.8 մլրդ դոլար

Ինչպես ասում են՝ եթե ուզում ես հարուստ լինել, աշխատիր աղքատների համար։ Walmart մանրածախ ցանցը համաճարակի ընթացքում աճել է 7.5 միլիարդ դոլարով՝ Amazon Prime-ի անդամներին համար անվճար առաքումը հասանելի դարձնելով:

elis uolton 960x598 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը

1. Ֆրանսուազ Բետանկուր-Մայերս  

Տարիք՝ 68

Երկիր՝ Ֆրանսիա 

Կարողություն՝ 73.6 մլրդ դոլար

Աշխարհի ամենահարուստ կինը հպարտանում է տպավորիչ կարողությամբ՝ շնորհիվ իր պապի՝ L’Oréal կոսմետիկ հսկայի հիմնադիր Էժեն Շուլլերի: Բայց եթե կարծում եք, որ Ֆրանսուազը պարզապես անգործության է մատնվում ժառանգությանը, ապա մեծապես սխալվում եք։ Նա իդեալական ժառանգորդ է. ոչ միայն խնայել է իր կապիտալը, այլ նաև այն բազմապատկել է մեկուկես անգամ։

5c694c629d6e9 - Աշխարհի ամենահարուստ կանանց թոփ 10-ը