Մոսկովյան հանդիպման միջնորդ Մ. Շվիդկոն բացահայտ գովերգել է Ալիևի պատերազմական հանցագործությունները. քաղաքագետի դիտարկումը


Մոսկովյան հանդիպման միջնորդ Մ. Շվիդկոն բացահայտ գովերգել է Ալիևի պատերազմական հանցագործությունները. քաղաքագետի դիտարկումը
Դեկտեմբեր 25 17:54 2021
Ռուսական կողմի միջնորդությամբ Մոսկվայում հայ և ադրբեջանցի այսպես կոչված մտավորականների հանդիպմանը հայկական կողմի մասնակցությունը մեղմ ասած խայտառակություն է՝ Ադրբեջանում պետական-մշակութային մակարդակի բարձրացված հայատյացության պայմաններում։
Բացի այդ, չարաբաստիկ հանդիպումը կայացել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։ Շվիդկոն երեկ իրեն թույլ է տվել բացահայտ հակահայկական հայտարարություններ և գովերգել Ալիևի պատերազմական հանցագործություններն ու էթնիկ զտումները։ Այդ մարդն առհասարակ չէր կարող միջնորդ հանդիսանալ որևէ երկխոսության համար։
Այս պայմաններում հայ մասնակիցների մեկնումը Մոսկվա պետք է արժանանա համազգային պարսավանքի։
 
Գևորգ Ղուկասյան
ՀՅԴ  Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ