Բռնկվել է Տյումեն-Երեւան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռի շարժիչը (տեսանյութ)


Բռնկվել է Տյումեն-Երեւան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռի շարժիչը (տեսանյութ)
Դեկտեմբեր 25 17:27 2021

յումենում բռնկվել է Utair ավիաընկերության Տյումեն-Երեւան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռի շարժիչը, որի պաիճառով չվերթը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է vz.ru-ն՝ նշելով, որ ուղեւորները տեսանկարահանել են բռնկման առանձին տեսարաններ։

«Թռիչքը պետք է մեկնարկեր 07:20-ին։ Թռիչքի մեկնարկի ժամանակ շարժիչը բռնկվել է, եւ չվերթը չեղարկվել է։ Ուղեւորների կեսը գնացել է տուն։ Նոր չվերթ են խոստանում երեկոյան»,-ասել է ուղեւորներից մեկի ազգականը։

Ուղեւորի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես է բռնկվում օդանավի ձախ թեւը։