«Մենք չենք ասում՝ ա՛յ, կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կկարգավորենք». Փաշինյան


«Մենք չենք ասում՝ ա՛յ, կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կկարգավորենք». Փաշինյան
Դեկտեմբեր 24 20:53 2021

Առցանց ասուլիսի ժամանակ մի շարք լրատվամիջոցներ հարց էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք Հայաստանը պատրաստ է հրաժարվել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման պահանջից՝ հանուն հարաբերությունների կարգավորման: Հայկական կողմի բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների: Ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի եղել: Մենք չենք ասում՝ ա՛յ, կճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերությունները կկարգավորենք, չէ՝ չենք կարգավորի: Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին մեր վերաբերմունքը հրապարակվել է կառավարության ծրագրում»: