Պուտինը եւ Ալիեւը հաստատեցին ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու տրամադրվածությունը


Պուտինը եւ Ալիեւը հաստատեցին ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու տրամադրվածությունը
Դեկտեմբեր 24 14:44 2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է Ադրբեջանի՝ ծննդյան օրը նշող նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Զրույցի ընթացքում հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ամրապնդման տրամադրվածությունը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մինչ այդ Պուտինը Ալիեւին շնորհավորական հեռագիր էր ուղարկել։