Ծերացումը ամենասարսափելի վերափոխումն է, որի հետ մենք բոլորս վաղ թե ուշ բախվում ենք։ Ահա թե ինչու ենք մենք ծախսում շատ գումար թանկարժեք մաշկի խնամքի եւ կոսմետիկայի վրա։
Բայց ամենից շատ ձեր մարմնի եւ առողջության վրա ազդում են ոչ թե կոսմետիկ միջոցների վրա ձեր ծախսերի արդյունքները, այլ ձեր ամենօրյա սովորությունները: Ստորեւ բերված են մի քանի անառողջ սովորություններ, որոնց պատճառով ավելի արագ եք ծերանում:
1. Դուք քնում եք կողքի վրա։
Մեծահասակների մեծ մասը պառկում է մահճակալին, առանց ուշադրություն դարձնելու, թե որ դիրքում են քնում: Այնուամենայնիվ, քնի դիրքը մեծ ազդեցություն է ունենում մարմնի վրա, հատկապես, եթե դուք միշտ քնում եք նույն կողքի վրա:
Հետազոտություններից մեկի ընթացքում գիտնականները պարզել են, որ կողքի վրա քնելու ժամանակ մաշկի սեղմումը, որն առաջանում է մահճակալի վրա դեմքի ճնշման հետեւանքով, հանգեցնում է մաշկի դեֆորմացիայի եւ կնճիռների առաջացման: Նման կնճիռները ժամանակի ընթացքում դառնում են ավելի խորը՝ միևնույն կողքի վրա քնելու սովորության պահպանման հետևանքով։
2. Դուք չեք օգտագործում արեւապաշտպան քսուք:
Ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ չափազանց երկար գտնվելը մեծացնում է ծերացման արագությունը 80% - ով: Որպես հետեւանք, ձեր դեմքը ծածկվում է կնճիռներով, մաշկը դառնում է չոր եւ թորշոմած, առաջանում են պիգմենտային լաքաներ։
3. Դուք օգտագործում եք չափազանց շատ շաքար։
Դուք կարող եք չիմանալ դա, բայց շաքարավազը արագացնում է ծերացումը: Ահա թե ինչու են օպտիմալ առողջության մակարդակը պահպանելու համար խորհուրդ տալիս կրճատել դրա օգտագործումը:
4. Դուք զրկում եք Ձեզ որակյալ քնից։
Քունը շատ կարեւոր է մտքի եւ մարմնի համար: Շատ ուսումնասիրություններ շեշտադրում են անում քնի կարեւորության վրա՝ մարդու ֆիզիկական առողջության պահպանման համար։
5. Ձեր կյանքում չափազանց շատ է տեխնիկայի առկայությունը:
Ժամանակակից աշխարհում աշխատանքի մեծ մասը պահանջում է ինտերնետ կապ և շարժական սարքերի օգտագործում։ Օրինակ, մարդկանց 60% - ը օրական ծախսում է ավելի քան վեց ժամ մոնիտորի էկրանի առջև: Այսպիսով, գրեթե անհնար է դառնում խուսափել կապույտ լույսի կործանարար ազդեցությունից: Գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս լույսը կարող է հանգեցնել բջջային մակարդակի փոփոխությունների, ներառյալ բջջային սեղմումը եւ նույնիսկ նրանց մահը:










