Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Դեկտեմբեր 23 16:10 2021

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Այդ մասին ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքի էջում:

 
 
 

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: