Փարաքարում իրավիճակը լարվեց․ կան բերման ենթարկվածներ


Փարաքարում իրավիճակը լարվեց․ կան բերման ենթարկվածներ
Դեկտեմբեր 23 09:57 2021

Փարաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է:

 

«Ապրելու երկիր» կուսակցության համակիրներն այս փակել են դեպի օդանավակայան տանող, ինչպես նաև հարակից ճանապարհները և պահանջում են բացել համայնքապետարանի մուտքը: Ոստիկաններն էլ հայտարարում են, որ ճանապարհ փակելն անօրինական է և բռնի ուժով փորձում են բացել ճանապարհը:

 

Ոստիկանների ու «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցների միջև քաշքշուք սկսվեց, ոստիկանները, բիրտ ուժ գործադրելով, բերման են ենթարկում քաղաքացիներին:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տվել«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի ընտրված թեկնածուին երդվել: