Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, որ Արցախի հայերը «վաղ, թե ուշ պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը»


Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, որ Արցախի հայերը «վաղ, թե ուշ պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը»
Դեկտեմբեր 23 12:18 2021

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ «խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ, թե ուշ պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ասադովը, անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին, հիշեցրել է, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ է առել ոչ միայն, այսպես կոչված, բուֆերային գոտու տարածքը՝ բաղկացած 7 շրջաններից, որոնցից երեքը հետ են վերադարձվել առանց մեկ կրակոցի, այլև Հադրութն ու Շուշին՝ հարակից տարածքներով։