Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի շրջազգեստ է կրում ու տոպ։ Լիան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Կարեւոր դասեր, որոնք ինձ տվեց այս տարին։ Չվախենալ միայնութունից, չվախենալ մաքուր էջից, ոչնչի չսպասել, վստահել սրտին ու մնալ այնպիսին, ինչպիսին կաս, անկախ որեւէ բանից»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։










