Երկրպագուները կասկածում են, որ «Կաղամարի խաղը» սերիալի աստղի մոտ անորեքսիա է սկսվել


Երկրպագուները կասկածում են, որ «Կաղամարի խաղը» սերիալի աստղի մոտ անորեքսիա է սկսվել
Դեկտեմբեր 22 21:15 2021

Դերասանուհի Չոն Հո Ենը, որը Netflix-ի «Կաղամարի խաղը» սերիալում կատարել է գլխավոր դերերից մեկը, ինստագրամյան էջում մի քանի լուսանկար է հրապարակել, սակայն դրական արձագանքների փոխարեն բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել իր առողջական վիճակի մասին անհանգստացող երկրպագուներից։

 

«Ես շատ քաշ եմ կորցրել։ Հագուստը, որն ինձ համապատասխանում էր նախկինում, երբ ես առաջին անգամ այստեղ եկա, հիմա արդեն չափազանց ազատ է»,- Star News-ին տված հարցազրույցում ասել է դերասանուհին։ Նա խոստովանել է, որ նիհարել է սերիալի նկարահանումների պատճառով, քանի որ ուտելու ժամանակ չի ունեցել։

Ավելի վաղ Չոն Հո Ենը դարձել է Louis Vuitton լյուքս դասի ապրանքանիշի դեսպանը։  Չորեքշաբթի օրը նորաձեւության տունը լուրը հայտնել է ինստագրամյան էջում։