Ի՞նչ մթերքներ կարելի է վերցնել ճամփորդությունների ժամանակ


Ի՞նչ մթերքներ կարելի է վերցնել ճամփորդությունների ժամանակ
Դեկտեմբեր 22 17:50 2021

Ճամփորդությունների ժամանակ ցանկալի է նախապատվությունը տալ ավելի օգտակար մթերքներ ուտելուն, հավաստիացնում է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան)։

Ինչպես նշում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը, կարելի է, օրինակ, թերմոսում ունենալ շոգեխաշած վարսակ կամ հնդկաձավար։

Մասնագետի խոսքով՝ մի բան ուտելը ճամփորդություններից առաջ պետք է նման լինի այն մթերքների հավաքածուին, ինչը մարդ կարող է հետը վերցնել աշխատանքի գնալիս կամ մեքենայում ուտելու համար, որտեղ անհնար է ինչ-որ բան պատրաստել։ Սննդաբանը խորհուրդ է տվել շոգեխաշել եւ թերմոսում ունենալ վարսակ կամ հնդկաձավար, բայց ոչ արագ լուծվող ապուրներ։

Սննդաբանը լավ մթերք է համարում նաեւ ամբողջահատիկ ցորենով հացը, նախապես կտրատված բանջարեղեններն ու պանիրը, չրերը՝ արմավի, ծիրանի, սեւ սալորի, չորացրած բանանի, եւ ընկույզներ։ Այդ մթերքները հեշտ է պահել բիոկատիվ հավելումերի կամ այլ դեղամիջոցների տարաներում, ինչը հնարավորություն կտա դրանց չդիպչել ձեռքերով։

Մասնագետն ավելացրել է, որ օդանավակայանում կամ կայարանում սթրեսային իրավիճակում օրգանիզմը կարող է կրճատել ֆերմենտների քանակությունը, որոնք արտադրում է սովորական պայմաններում։ Դա բարդացնում է մարսողության պրոցեսը։

«Պարզապես պետք է հասկանալ, որ անգամ առողջ մարդու մոտ, որը երկար ժամանակ նստած է, կարող է խախտվել աղեստամոքսային տրակտի կծկողականությունը։ Եվ նրա համար դժվար կլինի մարսել միսը, որը մատուցում են ինքնաթիռներում։ Նա սովորական պայմաններում անգամ չէր էլ նկատի, որ ամեն ինչ նորմալ է, իսկ այնտեղ դա կարող է ինչ-որ եռ առաջացնել ներսում, մետեորիզմ»,- ասել է սննդաբանը։