Թուրքական հրետանին գնդակոծել է Սիրիայի 4 գյուղեր. կան զոհեր, վիրավորներ


Թուրքական հրետանին գնդակոծել է Սիրիայի 4 գյուղեր. կան զոհեր, վիրավորներ
Դեկտեմբեր 22 11:10 2021

Թուրքական բանակի հրետանին կրակ է բացելՍիրիայի Հասեկե նահանգի հյուսիսում գտնվողչորս բնակավայրերի ուղղությամբ։ SANA գործակալության փոխանցմամբ՝ գնդակոծության են ենթարկվել Աբու Ռասեյն, Թել Վարդ, Ռուբեյաթ և Էլ-Ասադիա բնակավայրերը։ Սպանվել է երկու կին և մեկ տարեց տղամարդ։ Եվս 10 մարդ վիրավորվել է, տուժածների թվում կան երեխաներ։

 
 
 

Գործակալության տվյալներով՝ թուրքական զորքերի հետ համատեղ գյուղերը գնդակոծել են սիրիական զինված ընդդիմության կազմավորումները, որոնց աջակցում է Անկարան։ Ինչպես նշվում է, նրանք ինտենսիվ ականանետային կրակ են արձակել Աբու Աշբա և Անիկ ալ-Խավա շրջաններից։ Կրակի տակ հայտնված խաղաղ բնակիչների տները նյութական վնաս են կրել։ Բնակիչները նախընտրել են լքել գյուղերը, տեղափոխվել ենավելի ապահով տարածքներ։