Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը


Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը
Դեկտեմբեր 21 21:08 2021

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Այս մասին ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շրջանակներում և մտադիր են համահունչ գործել»,- նշված է հաղորդագրության մեջ: