|
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը պատերազմից մեկ տարի անց հայ զինվորների է գերեվարում, շաբաթներ պահում Բաքվում, հետո հերթական եռակողմ հանդիպման արդյունքում «մեծահոգաբար» համաձայնում այդ մարդկանց վերադարձնել Հայաստանին` դա ներկայացնելով որպես զիջում։ Դրանից հետո միջնորդ երկրների տարատեսակ պաշտոնյաներ սկսում են գովասանքի խոսքեր հնչեցնել Բաքվի հասցեին, կարևորում են ադրբեջանցիների կառուցողական պահվածքը` այդ ամենի ընթացքում նաև ինքնափիառով զբաղվելով։ Մենք в кои-то веки ադրբեջանցի զինծառայողների ենք գերեվարում, երկու օր հետո սուսուփուս հետ հանձնում` դիմացը ոչինչ չստանալով»։ |
Աղբյուրը` Տիգրան Գրիգորյան










