Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է. նա արդեն ժամանել է Երեւան


Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է. նա արդեն ժամանել է Երեւան
Դեկտեմբեր 21 15:38 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կառավարության ղեկավարին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Երևան: