«Զուբր» ծածկանունով կալանավոր Գարեգին Նժդեհ.բացառիկ լուսանկարներ


«Զուբր» ծածկանունով կալանավոր Գարեգին Նժդեհ.բացառիկ լուսանկարներ
Դեկտեմբեր 21 11:03 2021

Երիտասրադ Նժդեհը 960x1078 - դառնալով Նժդեհ

Գարեգին Տեր-Հարությունյանը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Նախիջևան գավառի Կզնուտ գյուղի քահանա Եղիշե Տեր-Հարությունյանի ընտանիքում: Մանուկ հասակում՝ 1888 թվականին, նա կորցնում է հորը և մնում մոր՝ Տիրուհի Տեր-Հարությունյանի խնամքին: Մայրն անում է ամեն ինչ, որ իր 4 երեխաները մեծանան հավուր պատշաճի և ստանան լավ կրթություն: Գարեգինը նրանցից ամենակրտսերն էր:

Նա սկզբնական կրթությունը ստանում է տեղի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակում է Թիֆլիսի գիմնազիայում, որտեղ սովորելուն զուգահեռ միանում է Հայ ազատագրական շարժմանը: Գիմնազիան ավարտելուն պես՝ պատանի Գարեգինը մեկնում է Պետերբուրգ, որտեղ ընդունվում է տեղի համալսարանի իրավաբանության բաժինը: Գարեգինի ապագան պետք է որ խոստումնալից լիներ, բայց Պետերբուրգն իր շվայտ կյանքով վանում էր նրան, և 2 տարի անց նա կիսատ է թողնում ուսումը և մեկնում է Բուլղարիա՝ իր հետագա կյանքն ու պայքարը նվիրելու ռուսական ցարիզմի և թուրքական բռնակալության դեմ հեղափոխական պայքարին:

Որտեղի՞ց առաջացավ «Նժդեհ» անունը.

1906 թվականին գարեգին Տեր-Հարությունյանն առաջին անգամ այս անունն օգտագործել է իր ընկերոջն  ընծայագիր գրելիս՝ նշելով «Նժդեհ» անունը, որը նշանակում է գաղթական, պանդուխտ: 

Սոֆիայում նա ընդունվում է սպայական դպրոց և այն հաջողությամբ ավարտելուց հետո 1907 թվականին վերադառնում է Կովկաս: 1908 թվականին Գարեգինն անդամագրվում է Հայ հեղափոխական դաշանակցությանը, որի  ցուցումով էլ գործուղվում է Իրան՝ պարսկական հեղափոխական շարժմանը  մասնակցելու համար: 

Նժդեհ 960x644 - դառնալով Նժդեհ

1909 թվականին Նժդեհն առաջին անգամ ձերբակալվում է. Ցարական իշխանությունները բանատարկում են նրան Պարսկաստան զենք տեղափոխելիս: Ավելի քան 3 տարի մնալով ռուսական բանտերում՝ նա 1912 թվականին տեխափոխվում է Բուլղարիա, որտեղ Անդրանիկ Օզանյանի հրամանատարության ներքո մասնակցում է Բալկանյան պատերազմին, որի ժամանակ էլ Նժդեհը վիրավորվում է: Սակայն մի քանի տարի անց Անդրանիկ Օզանյանի կամավորական այս ջոկատը ցրվում է՝ չցանկանալով միջամտել Բալկանյան ժողովրդի ներքին կռիվներին: Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրյակին, ներման արժանանալով ռուսական ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ թուրքերի դեմ պայքարելու միակ պայմանով…

Նժդեհ Գարեգին 1 960x627 - դառնալով Նժդեհ

1918 թվականի վերջին Հայսատանի Հանարպետության հրամանով Գարեգին Նժդեհը նշանակվում է Նախիջևանի գավառապետ:

                                        Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար:

1946 թվականի նոյեմբերի 14-ին Խորհրդային Միության պետական անվտանգության կողմից ձեռնարկած հույժ գաղտնի օպերացիայով Երևան է տեղափոխվում մի կալանավոր, որը նույնպիսի գաղտնի պայմաններում էլ բանտարկվում է Երևանի բանտում:

Առեղծվածային այդ մարդուն բանտային թղթաբանության մեջ գրանցում են «Զուբր» օպերատիվ ծածկանունով՝ կանխելով նրա անձի և գտնվելու վայրի մասին տեղեկատվական ցանկացած արտահոսք:

 

 
Բանտային փաստաթղթերից 960x603 - դառնալով Նժդեհ
Նժդեհի անձնական գործը բանտում

Այս ծայրահեղ զգուշավորությունը պայմանավորված էր 2 հանգամանքով՝ մի կողմից չափազանց արժեքավոր էին այդ կալանվորի կապերն արտերկրում, որի միջոցով Խորհրդային Միության գաղտնի գործակալները ուզում էին ստեղծել լրտեսական հզոր ցանց, մյուս կողմից էլ նրա՝ Երևանում գտնվելու մասին լուրը կարող էր մեծ ալիք բարձրացնել Հայաստանում՝ իշխանությունների համար անցանկալի հետևանքներով:

Արտաքին աշխարի համար այդ կալանավորը պետք է վաղուց մեռած լիներ: Միայն շատ քչերը գիտեին այդ մարդու իրական անունն ու դիրքը:

«Զուբր» ծածկանունով այդ կալանավորը Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանն էր՝ նույն ինքը Գարեգին Նժդեհը:

1947 թվականի դեկտեմբերի 10-ով թվագրված իր նամակում Նժդեհը գրում է հետևյալ տեղերը Ստալինին.

«Քաղաքացի՛ գեներալիսիմուս, ես չէի ուզի ապրել, եթե չզգայի, որ դեռ կան խնդիրներ, հանուն որոնց պետք է ապրել: Մեռնե՞լ… Ի՞նչ կա մահից ավելի հեշտ բան ծեր հայրենասերի ու զինվորականի համար: Ինձ չի հետաքրքրում ո՛չ կյանքը և ո՛չ էլ մահը, այլ միայն վերջին ցանկությունս՝ մասնակցել ֆեոդալական Թուրքիայի ոչնչացմանը: Քաղաքացի՛ գեներալիսիմուս, չլքելով Սոֆիան՝ ես ցուցաբերեցի հայրենասիրություն և Խրոհրդային իշխանության հետ հաշտվելու անկեղծ ցանկություն: Ես մնացի՝ վստահելով ձեզ: Ով վստահում է մեծ մարդուն, հիրավի մեծության, նա չի փոշմանում: Հավատում եմ, որ իմ ասպետությանը դուք ևս կպատասխանեք ասպետությամբ»: 

Ի պատասխան Նժդեհը ստանում է Ստալինի լռությունը…

Նժդեհ 1 960x611 - դառնալով Նժդեհ

Ճակատագրի հեգնանքով կամ չարաբաստիկ կանխամտածվածությամբ, հենց ապրիլի 24-ին Գարեգին Նժդեհը դատապարտվում է՝ մեղադրվելով բոլշևիկյան կարգերի դեմ պայքարի, կատարած սպանությունների, գերմանացիների հետ համագործակցության մեջ: Դատարանը որոշում է կալանավորել Նժդեհին 25 տարվա ազատազրկմամբ, որը նա պետք է անցկացներ «Վլադիմրիսկի ցենտրալ» կոչվող բանտում:

1954 թվականին Նժդեհն արդեն ուներ առողջական խնդիրներ: Նա գրում է իր կտակը, որում ասվում է․

ձեռագրերը, շորերն ու ժամացույցը թողնել եղբորը: Իսկ իրեն թաղել անպայման հայրենիքում…

Նժդեհ Գարեգին 960x1065 - դառնալով Նժդեհ

64 տարի առաջ` 1995թ.-ի դեկտեմբերի 21-ին, Վլադիմիրյան բանտում մահացավ Գարգեին Նժդեհը:

 Կուզմենկո դատապարտյալի հուշերից… 

 

Կուզմենկո անունով մի դատապարտյալ ժամանակին վկայել է, որ ինքը Վլադիմիրի բանտում ծանոթացել է հիվանդությունից թուլացած մի ծերունու հետ, որը մշտապես իր մոտ էր պահում կապոցում ամփոփված մի բուռ հող: Ինչպես ինքն էր ասում՝ «իր հայրենիքից  մի մասունք»: Կուզմենկոն հիշում է, որ մի օր խուզարկության ժամանակ նրանից խլում են այդ կապոցը և չեն վերադարձնում, իսկ նա մանկան պես լաց է լինում: Կուզմենկոյի վկայությամբ՝ այդ ծերունու անունն էր Գարագին Տեր-Հարթությունյան՝ Գարեգին Նժդեհ:

Նժդեհը վախճանվեց 1955 թվականի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրյան բանտում: Եղբոր ջանքերով նրա աճյունը թաղվում է հենց Վլադիմիրում, քանի որ ռուսական իշխանությունն արգելում է Գարեգին Նժդեհի աճյունը տեղափոխել հայրենիք:Նժդեհի գերեզմանը 960x734 - դառնալով Նժդեհ

Նժդեհի գերեզմանը Վլադիմիր քաղաքում

1983 թվականին Նժդեհի աճյունն հույժ գաղտնի պայմաններում տեղափոխվում է Հայաստան՝ Պավել Անանյանի ջանքերով, որը հայտանբերել էր գերեզմանը՝ առաջնորդվելով միայն լուսանկարից և որը Գարեգին Նժդեհի թոռնուհու՝ դերասանուհի Գոհարինե Տրդատյանի ամուսինն էր:

Պավել Անանյան 960x548 - դառնալով Նժդեհ
Պավել Անանյան

Ամփոփելով մասունքները…

Նույն թվականին աճյունից մի մասունք ամփոփվում է Խուստուպ լեռան լանջին: Իսկ հիմնական աճյունը ցինկի դագաղի մեջ պահելով՝ 1987 թվականին ամփոփվում է Գլաձորի Սպիտակավոր վանքում:

Մինչ այդ այն մարդիկ, որոնք գաղտնի բերել էին Նժդեհի աճյունը, դիմում են նույնիսկ Վեհափառին՝ Վազգեն Ա-ին՝ Սոս Սարգսյանի միջնորդությամբ՝ խնդրելով թաղել Նժդեհի աճյունն Էջմիածնում՝ Խենթի գերեզմանի կողքին, սակայն Վեհափառն ասում է, որ այդտեղ ուխտատեղի կդառնա՝ իր ուշադրությունը գրավելով ազգային անվտանգության աշխատակիցներին…

Ընտանիք

Նժդեհն ամունացած է լինում Գոհար-Մելիք-Դադայանի հետ, որը նվիրել է Նժդեհին այս բանաստեղծությունը.

Ես քո տունը մերկ կգամ, լինեմ քեզ հյուր այս գիշեր,

Շնչեմ շուչդ թունավոր, թող մեղք լինի բյորավոր,

Ես քո կողքին կնստեմ՝ մազարձակ, բաց կրծքով,

Մութ գիշերը թող դառնա ճերմակ ցերեկ լուսավոր,

Ու կդառնամ քեզ համար ոսկի արև, հրե սեր, 

Բոցում այրվող թիթիեռնիկ կրծքիդ հանգչող մի եղնիկ…

Նժդեհի Կինը 1 960x320 - դառնալով Նժդեհ

Նժդեհի ու Գոհարի դստեր անունը Լիլիա էր: Լիլիան տխուր, մեկուսի և գեղեցիկ աղջիկ էր, որն ապրեց 69 տարի:

Նժդեհի աղջիկը 960x543 - դառնալով Նժդեհ