Դանի Ալվեսը հեռացավ Յուվենտուսից


Դանի Ալվեսը հեռացավ Յուվենտուսից
Հունիս 29 22:02 2017

34-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը լքել է «Յուվենտուսը»,- տեղեկացնում է «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը:

Կողմերը խզել են պայմանագիրը փոխհամաձայնությամբ: Ալվեսն ազատ գործակալի կարգավիճակով «Յուվենտուս» էր տեղափոխվելնախորդ տարվա ամռանը:

Նրա պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ նախատեսված էր մինչև 2018 թվականը: «Յուվենտուսի» կազմում Ալվեսը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

«Յուվենտուսի» հետ նա դարձել էր Իտալիայի չեմպիոն և նվաճել Իտալիայի գավաթը: Շշուկներ կան, որ Ալվեսի հաջորդ ակումբը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթին»: