Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ


Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ
Դեկտեմբեր 21 07:40 2021

Դեկտեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարահի 13-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են BYD և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

 
 
 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան»բժշկական կենտրոն, իսկ հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

 
 
 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանածԱրտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբից  1 մարտական հաշվարկ: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: