Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ 10 հայ գերիների ազատ արձակման մասին


Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ 10 հայ գերիների ազատ արձակման մասին
Դեկտեմբեր 20 20:00 2021

Նախօրեին 10 հայ ռազմագերիների ազատ արձակումը Բաքվի կողմից կարևոր ժեստ է, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան ողջունում է դեկտեմբերի 19-ին տասը հայ գերիների ազատ արձակումը։ Դա կարևոր ժեստ է Ադրբեջանի կողմից՝ ուղղված լարվածության թուլացմանն ու կողմերի միջև վստահության վերականգնմանը»,- ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Փարիզը նաև ողջունել է ԵՄ-ի մասնակցությունն այդ նպատակին հասնելու գործում։
«Մենք շարունակելու ենք Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության մղել»,- ասված Է հաղորդագրության մեջ: