- www.presstime.am

Կոմունիկացիաների բացման շուրջ ռիսկերի վերաբերյալ հարցերը շարադրեմ, դուք ավելացրեք՝
1. Հայաստանին ըստ պաշտոնական տվյալների երկաթգծի ենթակառուցվածքին կպնելու համար ենթադրաբար հարկավոր ա 1.2 մլրդ ներդրում (էկոնոմիկայի նախարարը ասում ա ոչ նախագիծ կա, ոչ վերջնական հաշվարկ)
ա) Ով ա տալու մեզ այդ գումարը ու ինչ պայմաններով
բ) Տարեկան եկամուտը ինչքան ա լինելու երկաթգծից ու այդ պարտքը ինչքան ժամանակում ենք փակելու, եթե փակենք
2. Ինչպես ա կարգավորվում հայ արտադրողի պաշտպանությունը էժան թուրքական ապրանքի հետ մրցակցության մեջ չտուժելուց՞
ա) ագրարային սեկտորում ջերմոցները ավելի էժան թուրքական արտադրանքի հետ ինչի հաշվին են մրցելու, որ չսննկանան
բ) ինչ մեխանիզմներով ա կարգավորվելու թուրքական արտադրանքի մեր շուկայում մոնոպոլիան կանխելը՞
3. Ինչպես ա կարգավորվում թուրքական ու ադրբեջանական կապիտալի ներհոսքը՞
ա) Իչպես ա կանխվում երրորդ երկրներում գրանցված ընկերությունների միջոցով Հայաստանում տարածքներ կամ բիզնեսներ գնելու գործընթացը
բ) Ինչպես ա կանխվում սննդի, վառելիքի և այլ ռազմավարական նշանակության հարցերում կախվածության մեջ ընկնելու ռիսկը
4. Ինչպես ա երաշխավորվելու հայկական արտադրողների բեռների անվտանգությունը Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում
ա) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների կամ հումքի անխոչընդոտ անցնելը
բ) Խնդիրներ առաջանալու դեպքում փոխհատուցումը
Եթե մասնագետ ընկերներ ունեմ, որոնք ունեն այս հարցերի պատասխանները, խնդրում եմ կիսվել։










