Վրաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ է հայտնաբերվել


Վրաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ է հայտնաբերվել
Դեկտեմբեր 20 17:14 2021

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու առաջին երկու դեպքը։ Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։

Նրա խոսքով՝ վարակվածներից մեկը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, իսկ մյուսը՝ Դուբայից։ Նշվում է, որ հիվանդությունը թեթև է ընթանում։

 
 

«Օմիկրոն» շտամով վարակված անձինք բուժվում են տնային պայմաններում։ Նրանք երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են։