«Հետևից խոսացողները հետևում էլ մնում են». Նարինե Բաղդասարյան


«Հետևից խոսացողները հետևում էլ մնում են». Նարինե Բաղդասարյան
Դեկտեմբեր 20 16:50 2021

«Սատտվա Յոգա Ստուդիո»-ի հիմնադիր տնօրեն, յոգայի ուսուցիչ Նարինե Բաղդասարյանի գրառումը. «Նախքան հաղթանակդ քաջալերել եմ քեզ, գրել իմ էջում քո մասին, հիմա շնորհավորում եմ քեզ՝ ՄԱԼԵՆԱ, հայ ազգի դստրիկ։ Դու շատ վեհ պետք է մտածես, որ կյանքում երբեք ուշադրություն չդարձնես, թե ով ինչ է խոսում քո հետևից։ Ես բազմիցս եմ նշել, որ հետևից խոսացողները, հետևում էլ մնում են։ Պետք չէ նաև վատը խոսացող մարդկանց վատ բառեր ասենք, այդքան իջնենք որ ի՞նչ, դա իրենց բնույթն է դրսևորում։ Հիշիր, որ ով ինչ գրում է, ինչ խոսում է, դա ինքն է՝ դե... վատ դերասաններին մի կողմ դրած։ 
Դու ուժեղ ես ու նպատակասլաց։ 
Քեզ մեծ բեմեր եմ ցանկանում։ 
Իսկ ինչ վերաբերվում է թուրքին գրկելու բամբասանքին, որն արդեն թեժացել է, ուշադրություն մի դարձրու, դու գործել ես այնպես, ինպիսին քո մանկական բնույթն է... և աշխարհին շատ բան ապացուցել ես քո հաղթանակով»։