|
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Հայ-թուրքական բանակցությունները (մի կողմ թողնենք այս պահին դրանց անցկացնելու նպատակահարմարության հարցը) կարող էր միավորել հանրությանը, անկախ ներքաղաքական թշնամանքին, քանի որ դա ունի համազգային նշանակություն: Սակայն պետք է իրոք լինել այդքան «տաղանդավոր», որ նման անընդունելի ու անփորձ անձնավորություն նշանակել բանակցող, որ անկախ այդ բանակցությունների արդյունքներից, ի սկզբանե, արդեն հանրությանը հերթական անգամ պառակտել ու անվստահություն ներշնչել այդ բանակցությունների հանդեպ: |
Աղբյուրը` Ստեփան Դանիելյան










