|
Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ԱԽՔ-ը Վաշինգթոնում իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ռազմագերիների, Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին հարցեր առաջ չի քաշել: Չի խոսել նաև 907-րդ բանաձևի մասին: Հ. Գ. Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին հանդիպել է ոչ թե Սպիտակ Տանը, ինչպես հայտնում էր ԱԽ-ն, այլ Էյզենհաուերի անվան կառավարական մասնաշենքում: Սպիտակ Տանը հյուրեր սովորաբար ընդունում է նախագահը և փոխնախագահը: Հ.Հ.Գ. Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնակատարին»: |
Աղբյուրը` Սուրեն Սարգսյան










