Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը


Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը
Դեկտեմբեր 19 21:25 2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել Է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստից հետո։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձեւաչափով փոխնախարարների մակարդակով հանդիպմանը չի մասնակցել, հաջորդ հանդիպմանը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:

 
 
 
 

«Վրաստանը չի մասնակցել, բայց մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում եւ հավատում ենք, որ Վրաստանը եւս կմասնակցի այդ հանդիպմանը», - նշել է

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։